Հարրիին երիտասարդության դեսպան Է նշանակել Համագործակցությունում

11:51   16 Ապրիլ 2018    496

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան Է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները: Արքայազնի խնդիրը լինելու Է Համագործակցության երիտասարդների ու առաջնորդների միջեւ կապերի հաստատումը:

«Արքայազն Հարրին կաշխատի Համագործակցության երիտասարդների ու ղեկավարների միջեւ կապերի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ կօժանդակի նրանց՝ Համագործակցության հարթակներն օգտագործել իրենց սերնդի սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների լուծման համար»,- մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում Է արել Reuters գործակալությունը: Ինչպես նշվում Է տեքստում, Համագործակցության 2,4 մլրդ բնակիչների 60 տոկոսը 30-ից ցածր տարիքի մարդիկ են:

Համագործակցությունը (մինչեւ 1947 թվականը՝ Ազգերի բրիտանական համագորակցություն) հնագույն միջպետական միավորումն Է, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան եւ նրա գրեթե բոլոր նախկին գաղութները: Ներկայում Համագործակցության անդամ Է 53 անկախ պետություն: Այդ միավորման երկրների գագաթնաժողովը ապրիլի 16-20-ը տեղի կունենա Լոնդոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները