Հրվ. Կորեան աջակցություն է հայտնել քիմիական զենքի չտարածմանն ուղղված ջանքերին

12:00   16 Ապրիլ 2018    572

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ.ռու»-ին, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ կառավարությունը դատապարտում է քիմիական զենքի տարածումը եւ դրա՝ որպես ցանկացած դեպքում միջազգային հանրության խաղաղության եւ անվտանգության դեմ սպառնալիք օգտագործումը: «Կառավարությունը մեծապես աջակցում է միջազգային հանրության կողմից քիմիական զենքի կիրառման և, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց մահվան կանխմանն ուղղված ջանքերին»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները