Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնում հավաքել է 28 մլն դոլարից ավելի

12:06   16 Ապրիլ 2018    568

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է 28 մլն դոլարից ավելի 2020 թվականի նոյեմբերին երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» ընտրարշավի միջոցների հավաքման հիմնադրամի կոմիտեի ներկայացուցիչները։

Տարածված հայտարարության մեջ նշված է, որ այս տարվա առաջին եռամսյակում հիմնադրամը 10 մլն դոլար ընդհանուր արժեքով նվիրատվություն է ստացել։ Բացի այդ, նախորդ տարվա արդյունքներով կոմիտեի հաշվին ավելացել է 22 մլն դոլար։ Բայց տարատեսակ ծախսերի վրա այդ եռամսկայում ծախսվել է 3.9 մլն դոլար։ Այս թվում 650 հազար դոլար ծախսվել է Make America Great Again գրառմամբ կարմիր գույնի վերնաշապիկներ պատրաստելու վրա, ինչպես նաեւ ընտրական կարգախոսով եւ նշաններով ժապավեններ եւ այլ իրերի պատրաստելու համար։

Թրամփը Դաշնային ընտրական հանձնաժողովին վերընտրվելու համար փաստաթղթերը ներկայացրել է այն նույն օրը, երբ 2017 թ. հունվարի 20-ին ստանձնել է պաշտոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները