Սա քաղաքակիրթ հայ ժողովրդին հարիր պայքար է․ Փաշինյան

12:19   16 Ապրիլ 2018    447

«Առանց գռեհիկ շարժման ու որևէ մեկին վնասելու պետք է պայքարենք. սա քաղաքակիրթ հայ ժողովրդին հարիր պայքար է, և որևէ քաղաքացի պետք է չտուժի։

Եթե որևէ մեկը այս տրամաբանությունից դուրս որևէ գործողություն ձեռնարկի, մեր մասնակիցները պետք է նրան նույն րոպեին չեզոքացնեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է արդյոք՝ ի՞նչ է կատարվում Հանրապետականի ներսում, նա նշեց. «Ես այնքան անտեղյակ եմ, որ չգիտեմ՝ ինչ է կատարվում Հանրապետականի ներսում. լինի, թե չլինի՝ դա ի՞նչ է փոխում, եթե քաղաքացին դրսում է։ Ով ուզում է՝ թող միանա, ամեն մեկը պետք է անի «Իմ քայլը». ես իմ քայլն եմ արել, էստեղ ամեն մեկն իր քայլն է արել։ Մենք չենք շտապում, ժամանակ ունենք և փակում ենք փողոցները։ Մեր քայլը լինելու է այն, որ մայրաքաղաքը ամբողջությամբ վերցնենք հսկողության տակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները