Մոսկվան չի ձգձգի ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցների շուրջ օրինագծի ընդունումը. Ռյաբկով

12:46   16 Ապրիլ 2018    451

Մոսկվան չի ձգձգի ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան միջոցների շուրջ օրինագծի ընդունումը, իրավիճակը թելադրում է, որ այն օպերատիվորեն ընդունվի, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կարծում եմ, որ այս կարեւոր օրինագծի քննարկման գրաֆիկը կկառուցվի այնպես, որ չձգձգվի՝ իրավիճակը թելադրում է բավականաչափ էներգետիկ ջանքերի անհրաժեշտությունը: Մենք չենք կարող հիմա հստակեցնել, ինչ եւ երբ տեղի կունենա։ Բայց քաղաքական տեսանկյունից, ԱԳՆ դիրքորոշմամբ, անհրաժեշտություն ենք տեսնում, որ սա դինամիկ իրականացվի»,–ասել է նա։

Վաշինգթոնը ապրիլի 16–ին խոստացել է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Սահմանափակումները, ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով, կվերաբերեն Սիրիա մատակարարումներ իրականացվող ընկերություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները