ԵՄ Խորհուրդը մտադիր չէ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

12:54   16 Ապրիլ 2018    534

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ չեն պատրաստվում քննարկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հատուկ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ոչ մի որոշման չեմ սպասում»,-ասել է նա։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Սիրիային հրթիկռակոծելու միջոցով Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձի մեջ։

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները