Մոգերինին կոչ է արել միջազգային հանրակցությանը լուծել Սիրիայի հումանիտար ճգնաժամը

12:58   16 Ապրիլ 2018    541

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին կոչ Է արել միջազգային հանրակցությանը՝ մասնակցել Սիրիայի հումանիտար ճգնաժամի լուծմանը:

Հրթիռային հարվածներից հետո Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության քննարկումը եւ «Սկրիպալի գործի» շուրջ իրադարձությունների զարգացումը կդառնան Լյուքսեմբուրգում ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ապրիլի 16-ի հանդիպման օրակարգի հանգուցային թեմաները:

«Մարդիկ շարունակում են զոհվել: Կարծում եմ, որ ամբողջ միջազգային հանրակցությունը պետք Է ստանձնի դրա դադարեցման պատասխանատվությունը»,- լրագրողներինասել Է Մոգերինին ԵՄ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո: Հեռարձակումը վարել Է ԵՄ-ի ինստիտուտների տեսածառայությունը: Մոգերինին հիշեցրել Է, որ Սիրիայի դոնորների երկրորդ միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվում Է Եվրամիության ու ՄԱԿ-ի հովանու ներքո, կկայանա ապրիլի 24-25-ին Բրյուսելում:

«ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո հաջորդ շաբաթ կկայանա խորհրդաժողով, որին կմասնակցեն 70-ից ավելի պատվիրակություններ, որոնք կքննարկեն ոչ միայն հումանիտար աջակցման, այլեւ խաղաղ երկխոսության հարցը»,-ասել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոգերինի   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները