Իլոն Մասկը հայտնել է հրթիռի երկրորդ աստիճանի պահպանման նոր միջոցի մասին

13:15   16 Ապրիլ 2018    425

SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արձակելուց հետո հրթիռի երկրորդ աստիճանը կարելի է պահպանել երեկույթների համար նախատեսված վիթխարի փուչիկի օգնությամբ: Այս մասին նա նշել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա կարող է խելահեղություն թվալ, սակայն SpaceX-ը կփորձի երկրորդ աստիճանը ուղեծրային արգությունից վերադարձնել՝ օգտագործելով երեկույթների վիթխարի փուչիկը»,- նշել է նա:

SpaceX-ի Falcon 9-ի անհաջող արձակումը Dragon տիզերանավով, որը ՄՏԿ էր տեղափոխում 2,6 տոննա բեռ, տեղի էր ունեցել ապրիլի 2-ին: Ընկերությունը հայտնի է արագացման բլոկների վերադարձման եւ օվկիանոսի լողացող անօդաչու պլատֆորմների վրա վայրէջքի տեխնոլոգիայի մշակմամբ, որ դրանք այնուհետեւ կրկնակի օգտագործվեն, ինչը հետագայում բազմակի կկրճատի արձակման ինքնաժեքը:

Մինչդեռ Մասկի ընկերությանը դեռեւս չի հաջողվում կանոնավորապես պահպանել բոլոր արագացման բլոկները. այսպես՝ փետրվարին փորձարկվող գերծանր Falcon Heavy հրթիռի կենտրոնական արագացուցիչը ջախջախվել էր Ատլանտյան օվկիանոսում՝ չհայտնվելով լողացող պլատֆորմի վրա: Այն պատճառով, որ գործել էր շարժիչներից միայն մեկը, արագացուցիչը 482 կմ/ժ արագությամբ մխրճվել էր ջրի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   SpaceX   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները