Google Play-ում կեղծ հակավիրուսային ծրագրեր են հայտնաբերել

14:01   16 Ապրիլ 2018    594

Google Play հավելվածում 35 կեղծ հակավիրուսային ծրագրեր են հայտնաբերվել, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում Android-ի հիման վրա աշխատող սարքավորումներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, վտանգավոր ծրագրերի բացահայտման մասին հայտնի են ESET հակավիրուսային ծրագրերի մշակմամբ զբաղվող միջազգային ընկերության փորձագետները:

Հայտնաբերված հակավիրուսները միայն անվտանգության տպավորություն են ստեղծում, իսկ իրականում օգտատերերին գովազդ են ցուցադրում և շեղում են նրանց աշխատանքի նմանակմամբ:

Փորձագետների կողմից ուսումնասիրված հավելվածները նմանակում են հակավիրուսային ծրագրի աշխատանքը:

Նշվում է, որ վտանգավոր հավելվածները հեռացվել են Google Play-ից մասնագետների հաղորդումից հետո: Սակայն հեռացման պահին շուրջ 7 մլն օգտատեր արդեն հասցրել էր ներբեռնել նման ծրագրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները