Հաագայում սկսվել է ՔԶԱԿ-ի` Սիրիային նվիրված նիստը

14:14   16 Ապրիլ 2018    460

Ապրիլի 16-ին Հաագայում բացվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդի՝ թվով 58-րդ նիստը. խորհրդի մասնակիցները կքննարկեն «քիմիական զենքի ենթադրվող օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Հաագայից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ավելի վաղ ՔԶԱԿ-ին առընթեր ռուսական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ առայժմ օրակարգում ոչ մի փոփոխություն չկա. ինչպես սպասվում է, նիստը կտեւի մինչեւ երեկո, երեկոյան, ինչպես ենթադրվում է, Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպանատանը կկայանա մամուլի ասուլիս:

Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել կազմակերպության կենտրոնակայանի շենք, հանդիպումն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով: ՔԶԱԿ-ի մեջ մտնում է 190 պետություն, խորհուրդը Կազմակերպության գործադիր մարմինն է եւ բաղկացած է 41 մասնակցից. նրանց երկու տարի ժամկետով ընտրում է ՔԶԱԿ-ի խորհրդաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաագա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները