Հրթիռային հարվածը ազդանշան էր. Ստոլտենբերգ

14:20   16 Ապրիլ 2018    505

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սիրիայում արեւմտյան կոալիցիայի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածը որակել է Ռուսաստանի եւ Իրանի համար հստակ ազդանշան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարը ապրիլի 15-ին հայտարարել է Անկարա այցի ժամանակ ntv-ի եթերում:

«Գործողությունը Ռուսաստանի եւ Իրանի համար հստակ ազդանշան էր, որոնք աջակցում են սիրիական ռեժիմին: Այն ուղղված էր նաեւ քիմիական զենքի օգտագործման հարցերում Դամասկոսի կարողությունների նվազմանը, որի հետաքննությանը Ռուսաստանը խոչընդոտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները