ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ

14:22   16 Ապրիլ 2018    488

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են ԼՂ հակամարտության ընթացքում ձերբակալված ադրբեջանցիների հետ:

Ինչպես Hayatsk.info-ն տեղեկացրել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, կառույցի ներկայացուցիչները մարտի վերջերին մեկ անգամ ևս այցելել են ղարաբաղյան հակամարտության ընթացքում ձերբակալված ադրբեջանցիների հետ: «Մենք շարունակում ենք այցելել այդ անձանց:

ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է երկու կալանավորված ադրբեջանցիներին՝ նրանց պահման պայմաններին և նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու նպատակով: Բացի այդ, նրանց հնարավորություն է տրվում Կարմիր Խաչի ուղերձների միջոցով կապ պահպանել հարազատների հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԽՄԿ   Ասկերով   Գուլիև  


Վերնագիրի այլ պիտակները