Սիրիայում զարգացումները միայն ամրապնդել են ԵՄ ընդհանուր վճռականությունը. ԵՄ Խորհուրդ

14:30   16 Ապրիլ 2018    496

Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները պետք է անհապաղ հետաքննվեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը միության 28 երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով այսօր ընթանում է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդը ընդգծում է, որ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, որոնք իսկապես ցնցում են եւ պետք է շտապ անկախ կերպով հետաքննվեն, միայն ամրապնդում են ԵՄ ընդհանուր վճռականությունը», - նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նշում է, որ «քիմիական զենքի կիրառումն անընդունելի է, դա միջազգային իրավունքի խախտում է եւ կարող է պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն լինել»: «Անպատժելիություն լինել չի կարող, նման գործողությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները