Մոսկովյան բորսայում ռուբլին արժեզրկվել է նոր պատժամիջոցների սպասմամբ

14:40   16 Ապրիլ 2018    492

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Մոսկովյան բորսայում երկուշաբթի առավոտյան դոլարն ու եվրոն արժեւորվում են, ռուբլին երկարժութային զամբյուղում թուլանում է էներգակիրների շուկայի բացասական դինամիկաի եւ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սպասման պայմաններում:

Դոլարով առաջին գործարքները անցկացվել են 62,4-62,62 ռուբլի/1 դոլար միջակայքում, առաջին րոպեների արդյունքներով՝ փոխարժեքը կազմել է 62,56 ռուբլի/1 դոլար (+51,25 կոպեկ նախորդ փակման մակարդակի համեմատ): Եվրոն աճել է մինչեւ 77,14 ռուբլի/1 եվրո (+58,5 կոպեկ): Երկարժութային զամբյուղը (0,55 դոլար եւ 0,45 եվրո) արժեւորվել է 54,51 կոպեկով՝ մինչեւ 62,56 ռուբլի:

Ըստ որում՝ դոլարը գործող պաշտոնական փոխարժեքից 1,1314 ռուբլով բարձր էր, եվրոն՝ 1,3843 ռուբլով: «Ինտերֆաքսի Տնտեսական վերլուծությունների կենտրոնի» փորձագետների կարծիքով՝ ակարկությունների մեկնարկին դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլին զգալիորեն արժեզրկվում է Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձական հետեւանքով Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սպասման ֆոնին, որի մասին ծրագրված է հայտարարել այսօր:

Կիրակի «Կոմերսանտը», անկախ աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ Վաշինգթոնը Մոսկվային զգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու պատճառով պատրաստվող նոր պատժամիջոցների մասին: Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը ՌԴ ԱԳՆ էր ուղարկել համապատասխան նամակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները