ԱԳՆ. ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է

15:00   16 Ապրիլ 2018    546

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է, «Մոսկվա-Բաքու» գործակալությանը ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շարունակելու ենք միջնորդական աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են ռազմավարական գործընկերային հարաբերությունները, որոնց հիմքում դրված են իրավահավասարության և բարիդրացիության սկզբունքները, բարեկամության բազմադարյա ավանդույթները, ընդհանուր պատմությունն ու մշակույթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները