Չինաստանն ու Ճապոնիան հայտարարել են «նոր մեկնակետի» մասին

15:12   16 Ապրիլ 2018    500

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Չինաստանն ու Ճապոնիան հայտարարել են 2 երկրների հարաբերությունների զարգացման «նոր մեկնակետի» մասին:

Ողջունելով Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին՝ Ճպոնիայի վարչապետ Սինձո Աբեն 2 երկրների միջեւ ավելի ջերմ հարաբերությունների կոչ է արել՝ նշելով, որ Պեկինն ու Տոկիոն պետք է միասին աշխատեն Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման վրա:

Աբեն հայտնել է, որ ԱՄՆ այցի ընթացքում մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Հյուսիսային Կորեայի «ամբողջական եւ անշրջելի ապամիջուկայնացման» ճանապարհները՝ հավելելով, որ «իրենք ցանկանում են Չինաստանի հետ համագործակցել»: «Մենք հույս ունենք Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ զարգացնել ռազմավարական, տարբեր ոլորտներում փոխշահավետ հարաբերությունները»,- ասել է Աբեն:

Վան Իի խոսքով՝ 2 երկրների հարաբերություններում նոր մեկնակետը կնպաստի հետագա զարգացմանը՝ երկկողմ համագործակցության մեջ նոր ապագա բացելով»: Նա նշել է, որ 2 երկրների հարաբերությունները կարեւոր փուլի են հասել:

Ինչպես հայտնում է AFP-ն, Ճապոնիան պնդում է եռակողմ հանդիպման անցկացում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի միջեւ:

Աբեի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա «Ոսկե շաբաթից» հետո, ազգային տոների շարք, որոնք կավարտվեն մայիսի 6-ին: Ծրագրվում են նաեւ Աբեի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի երկկողմանի այցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները