Սիրիան և ՌԴ-ն ոչ մի հրթիռ չեն խոցել. ԱՄՆ

15:38   16 Ապրիլ 2018    464

Սիրիայի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը չեն խոցել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից արձակած 100 հրթիռներից և ոչ մեկը: Նման պնդում է զետեղված ԱՄՆ եվրոպական հրամանատարության (EUCOM) մամլո հաղորդագրության մեջ:

«Այս առաքելությանը մասնակցող հրթիռներից և ոչ մեկը հաջողությամբ չի խոցվել սիրիական ՀՕՊ ուժերի կողմից, և չկա որևէ նշան, որ գործի են դրվել ռուսական ՀՕՊ համակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ EUCOM տվյալների՝ ընդհանուր առմամբ 105 միավոր զինամթերք է բաց թողնվել երեք նշանակետերի վրա:

Սիրիայում օբյեկտների վրա հարվածը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության օպերացիաների մի մասն էր՝ Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործումը կանխելու և զսպելու ուղղությամբ,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները