Իլհամ Ալիևը Ռամիզ Մեհդիևին պարգևատրել է «Շոհրեթ» շքանշանով. Լուսանկարներ

12:58   16 Ապրիլ 2018    577

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շնորհավորել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևին՝ հոբելյանի առթիվ, պետականության ամրապնդման գործում բեղմնավոր գործունեության և գիտության զարգացման մեջ մեծ ավանդի համար պարգևատրել է «Շոհրեթ» շքանշանով:

Ռամիզ Մեհդիևը երախտագիտություն է հայտնել պետության ղեկավարին՝ պարգևի ու նրա գործունեությանը տված բարձր գնահատականի համար:

ՆԱ-ի ղեկավարը նշել է Իլհամ Ալիևի բացառիկ ավանդը՝ ժամանակակից Ադրբեջանի պետականության էլ ավելի ամրապնդման մեջ, որի հիմքը դրվել է Հեյդար Ալիևի կողմից և ընդգծել է, որ հենց պետության ղեկավարի ղեկավարությամբ Ադրբեջանը շատ մեծ հաջողությունների է հասել բոլոր ոլորտներում:




Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Ռամիզ-Մեհդիև  


Վերնագիրի այլ պիտակները