«Ռոսկոմնադզոր»–ը սկսել է Telegram–ի արգելափակումը

15:48   16 Ապրիլ 2018    469

«Ռոսկոմնադզոր»–ը կապի օպերատորներին տեղեկացրել է Telegram մեսենջերի հասանելիության սահմանափակման մասին, նշված է գերատեչության կայքում։

«Ռոսկոմնադզոր» է հասել Տագանսկի շրջանային դատարանի որոշումը Ռուսաստանի տարածքում Telegram Messenger Limited Liability Partnership ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Սրա հետ կապված երկուշաբթի՝ ապրիլի 16-ին կապի օպերատորներին տեղեկություն է ուղարկվել հասանելիության սահմափակման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։ Օրենքին համապատասխան, ծառայությունը մեկ օրվա ընթացքում պետք է արգելափակվի։

Այսպես, «Մեգաֆոն» օպերատորի որոշ բաժանորդներ արդեն չեն կարողանում միանալ Telegram–ին։

Ուրբաթ Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր»–ի հայցը Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերի արգելափակման մասին։ Սա կապված է մեսենջերի կողմից ծածկագրման բանալիները Դաշնային անվտանգության ծառայությանը տրամադրելուց հրաժարվելու հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները