Հոնկոնգում կնոջ եւ որդու սպանության մեջ մեղադրվող հարավկորեացի բիզնեսմենն ինքնասպան է եղել

16:09   16 Ապրիլ 2018    353

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Հոնկոնգում 5-աստղանի հյուրանոցում կնոջ եւ որդու սպանության մեջ մեղադրվող հարավկորեացի բիզնեսմենը նախնական պահման խցում ինքնասպան է եղել:

Հոնկոնգի իշխանությունները բիզնեսմենի անունը չեն հրապարակում, սակայն լրատվամիջոցները պնդում են, որը խոսքը հարավկորեական ֆրանշիզա Rocky Mountain Chocolate Factory-ի գործադիր տնօրեն Կիմ Մին Հոյի մասին է: Նա կալանավորվել էր Հոնկոնգի Ritz-Carlton հյուրանոցում կնոջ եւ որդու սպանության համար:

Այսօր՝ ապրիլի 16-ին, նրան խցում մահացած են գտել: Նա կախվել էր սավանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները