Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորություն չի քննարկվում. Պեսկով

16:42   16 Ապրիլ 2018    461

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայիս դրությամբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկումներ չեն անցկացնում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորության շուրջ:

Պեսկովը նման կերպ է պատասխանել հարցին` Կրեմլում հույս ունե՞ն, որ նախագահների հանդիպման շնորհիվ լարվածությունը կնվազեցվի:

Նշենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ հրթիռակոծեց Սիրիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները