Stormy. Time-ն իր շապիկի վրա պատկերել է քամուց քշվող և ջրի տակ մնացող Թրամփին. Լուսանկար

17:00   16 Ապրիլ 2018    486

Ամերիկյան Time ամսագիրն իր շապիկի վրա պատկերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տան օվալաձև կաբինետում, ում վրա քամի է փչում և ջուր է թափվում:

Նկարն ուղեկցվում է՝ «Stormy» գրությամբ, որ թարգմանաբար փոթորկալի է նշանակում: Ամսագիրը բառախաղ է օգտագործել, քանի որ Թրամփի հետ իր ինտիմ կապի մասին հայտարարած պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի կեղծանունը Սթորմի Դենիելս է:

Ամսագիրը նշում է, որ եթե Թրամփի փաստաբան Մայքլ Կոենին, ում աշխատասենյակը խուզարկել է ԱՄՆ ՀԴԲ-ն, մեղադրանք առաջադրեն, նրան կարող են առաջարկել գործարքի մեջ մտնել հետաքննության հետ և «հանձնել» նախագահին:

Time-ն ընդգծում է, որ Սպիտակ տան ղեկավարը ճիշտ կաներ հիմա «ընդհատակ անցներ», բայց նա ամեն քայլափոխի քայեր է ձեռնարկում, որոնք ավելի են խորացնում իրավիճակը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Stormy-Time   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները