Անկարան պաշտպանել է ՆԱՏՕ-ին Վրաստանի և Մակեդոնիայի անդամակցումը

17:16   16 Ապրիլ 2018    488

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին՝ պաշտպանելով դաշինքին Վրաստանի, Մակեդոնիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի անդամակցության ուղեգիծը:

«Մենք ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակիցներ ենք, պաշտպանում ենք Վրաստանի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելուն ուղղված քայլերը»,-ասել է նախարար Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ անցկացված մամուլի ասուալիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները