«ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ». Լավրով

19:58   16 Ապրիլ 2018    555

Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ, քանի որ ավելի վաղ կապուղիներ էին աշխատում կողմերի միջեւ եւ ռուսատյացության մոլագարություն չկար:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է BBC բրիտանական կորպորացիային տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է ապրիլի 16-ին։

«Ես կարծում եմ, որ դրանք (Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների հարաբերությունները) ավելի վատ են: Որովհետեւ սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեին կապուղիներ: Եվ չկար ռուսոֆոբիայի այս մոլագարությունը, որը նման Է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության փորձի»,-ասել էԱԳ նախարարը: Նա նաեւ այն բանի հույս է հայտնել, որ Արեւմուտքում մարդիկ, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են իշխանության գլուխ, հասկանում են այդ իրադրության վտանգավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները