Քոմինը Թրամփին նախագահի պաշտոնի համար «բարոյապես պիտանի» չի համարում

19:23   16 Ապրիլ 2018    388

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC News »-ին, FBI-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին «բարոյապես անպիտան» է անվանել պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար։

«Ես չեմ կարծում, որ բժշկական տեսանկյունից նա չի կարող նախագահ դառնալ։ Ես կարծում եմ, որ նա բարոյապես պիտանի չէ նախագահ դառնալու համար»,-հայտարարել է Քոմին։

Քոմին նաև ասել է, որ Թրամփին ստախոս է համարում, քանի որ ԱՄՆ առաջնորդը մշտապես անտեսում է փաստերը։ Դրա վառ օրինակն է այն, որ Թրամփն ասել է, թե իր երդմնակալության արարողության ժամանակ ավելի շատ մարդ է եղել, քան նրա նախորդի։ Քոմիի կարծիքով՝ դա ճիշտ չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քոմին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները