Ճապոնիայում աշակերտուհի է ձերբակալվել՝ 93 հազար դոլար գողանալու կասկածանքով

18:55   16 Ապրիլ 2018    504

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «rbc.ru »-ին, Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է միջնակարգ դպրոցի 14-ամյա աշակերտուհու, ով կասկածվում է 10 միլիոն իեն (93 հազար դոլար) գողանալու համար:

Հաղորդվում է, որ աշակերտուհին մի քանի օր գնացել է տուն իր համադասարանցու մոտ և գողացել է հյուրասենյակում գտնվող փողերը: Ձերբակալությունից հետո կասկածյալը խոստովանել է, որ իսկապես գողացել է գումարները՝ հավելելով, որ կիսվել է դրանցով իր տասը համադասարանցիների հետ:

Աշակերտուհու տանը հայտնաբերվել է 7,9 միլիոն իեն (84 հազար դոլար), այժմ իրավապահները փնտրում են մնացած գումարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները