ԱՄՆ–ում արգելել են ամերիկյան ընկերություններին վաճառել չինական ZTE Corp ընկերության արտադրանքները

20:26   16 Ապրիլ 2018    526

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ առեւտրի նախարարությունը յոթ տարի ժամկետով արգելել է ամերիկյան ընկերություններին վաճառել հեռահաղորդակցության ոլորտի սարքավորումներ մատակարարող առաջատար չինական ZTE Corp ընկերության արտադրանքները պատժամիջոցների խախտման պատճառով։

ԱՄՆ–ում սմարթֆոնների վաճառքով զբաղվող չինական այս ընկերությունը Տեխաս նահանգի դաշնային դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ պատժամիջոցների խախտման համար՝ անօրինական կերպով ամերիկյան ապրանքներ եւ տեխնոլոգիաներ մատակարարելով Իրանին։ Ընկերությունը վճարել է 890 մլն դոլարի չափով տուգանք։

ZTE Corp–ում խոստացել են աշխատանքից ազատել 4 ավագ աշխատակիցների եւ կարգապահական տույժ կկիրառի եւս 35–ի նկատմամբ։

Սակայն չինական այս ընկերությունը մարտին խոստովանել է, որ թեեւ աշխատանքից ազատել է 4 ավագ աշխատակիցների, բայց չի պատժել մյուսներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները