Սի Ցզիպինը չի ցանկանում կառավարել երկիրը մինչեւ կյանքի վերջ

20:30   16 Ապրիլ 2018    627

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Financial Times"-ին, Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը չի ցանկանում կառավարել երկիրը մինչեւ կյանքի վերջ։

Պարբերականի տվյալներով՝ օտարերկրացիների եւ չինացի պաշտոնյաների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Սի Ցզիպինը կարծիք է հայտնել Չինաստանի նախագահի պաշտոնում անժամկետ գտնվելու մասին։ Նա հայտարարել է, որ զարմացել է այդ հարցից եւ հավելել, որ անձամբ ինքը դեմ է դրան, եւ համաշխարհային հանրությունը սխալ է մեկնաբանել սահմանդրական փոփոխությունը։ Միաժամանակ, նա չի հայտնել, թե որքան է մտադիր մնալ այդ պաշտոնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզիպին   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները