ՌԴ-ը Սիրիայում քիմիական հարձակում «բեմադրելու» մեջ մեղադրում է Մեծ Բրիտանիային

20:59   16 Ապրիլ 2018    541

Մոսկվան Լոնդոնին մեղադրել է սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակման բեմադրություն սարքելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, նման հայտարարությամբ հանդես է եկել Քիմիական զենքն արգելող կազմակերպությունում (ՔԶԱԿ) ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում չեն բացառում նաև Վաշինգտոնի մասնակցությունն այդ բեմադրությանը:

«Մենք ոչ թե «մեծ վստահություն» ունենք, ինչպես դա կրկնօրինակելով հայտարարում են մեր արևմտյան գործընկերները, այլ անհերքելի ապացույցներ ունենք այն բանի, որ ապրիլի 7-ին ոչ մի միջադեպ էլ Դումայում տեղի չի ունեցել, և որ այս ամենը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ծրագրած սադրանքն է, հնարավոր է՝ Վաշինգտոնից իրենց ավագ դաշնակիցների մասնակցությամբ, որոնց նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել Սիրիայի դեմ դրսևորվող ագրեսիան»,- ասել է ռուս դիվանագետը Հաագայում ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի հատուկ նիստի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Սիրիա   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները