Ռոբոտները կապստամբեն մարդկանց դեմ. գիտնականներ

21:10   16 Ապրիլ 2018    637

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "life.ru"-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը մի շարք փորձեր է իրականացրել, որոնց շրջանակում ուսումնասիրվել են առօրյա կյանքում ռոբոտների վարքի և աշխատանքի էթիկական առանձնահատկությունները:

Գիտնականները պարզել են, որ տվյալների խորքային վերլուծությունների դեպքում ավելի շատ վտանգավորությամբ առանձնանում են ինքնակառավարման համակարգով խելացի ավտոմեքենաները: Երկու այդպիսի ավտոմեքենաների բախման ժամանակ մեքենան իր տիրոջ հնարավորությունները բարձրացնելու համար կարող է գիտակցաբար սպանել միջադեպի մասնակից մյուս վարորդին:

Գիտնականները պնդում են, որ ապագա ռոբոտների համար «էթիկա» հասկացությունը կդադարի գոյություն ունենալ. նրանք կկարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել, և այն հենված կլինի գոյատևելու հաշվարկի վրա, ոչ թե մարդկանց հրամանների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոբոտներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները