Ռուսաստանը զրահատեխնիկայով բեռնավորված նավ է ուղարկել Սիրիա

21:27   16 Ապրիլ 2018    737

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "korrespondent.net"-ին, Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օրսկ» դեսանտային մեծ ռազմանավը անցել է սևծովյան նեղուցները և գտնվում է Միջերկրական ծովում:

Ռազմանավը ուղղություն է վերցրել սիրիական Տարտուս նավահանգիստը, որտեղ տեղակայված է Միջերկրածովյան ռուսական նավատորմի նյութատեխնիկական բազան: Նշվում է, որ նավը չափազանց ծանրաբեռնված է. վերին տախտակամածին երևում են մի քանի զրահամեքենաներ, «Կամազ» մակնիշի բեռնատար, «Ուրալ» վառելիքատար: Սա արդեն «Օրսկ»-ի չորրորդ ուղևորությունն է Սիրիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները