Սպիտակ տուն. Թրամփը դեռ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

21:45   16 Ապրիլ 2018    699

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս ցանկանում է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս գան Սիրիայից, սակայն զորքերի դուրս բերման ժամկետները դեռ չեն որոշվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերս:

Նրա խոսքով՝ նախագահը ցանկանում է հանդիպել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նման հանդիպում դեռ չի սպասվում:

Նշենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային հրթիռային հարձակման էին ենթարկել՝ հիմնավորելով դա նրանով, որ Սիրիայի իշխանությունները իբր քիմիական զենք են կիրառել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները