Լոնդոնը Սիրիայի հարցում Թրամփի հրահանգով չի գործել. Թերեզա Մեյ

21:51   16 Ապրիլ 2018    622

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերքել է քննադատների պնդումներն այն մասին, որ Լոնդոնը Սիրիայի վրա հրթիռային հարձակմանը միացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան դա արել է իր ազգային շահերից ելնելով: Նա նշել է, որ քիմիական զենքի օգտագործումը չպետք է անպատիժ մնա:

Մի շարք բրիտանացի խորհրդարանականներ կարծում են, որ կառավարությունը չպետք է գործեր առանց խորհրդարանի հավանության:

Խորհրդարանում ելույթ ունենալով՝ Մեյը նշել է, որ «մենք դա արեցինք, ոչ թե այն պատճառով, որ նախագահ Թրամփը խնդրեց մեզ դա անել: Մենք դա արեցինք, որովհետեւ կարծում ենք, որ դա ճիշտ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Սիրիա   Թրամփ   Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները