Թրամփը մտադիր է դուրս բերել զորքերը Սիրիայից. Սպիտակ տուն

22:21   16 Ապրիլ 2018    631

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից:

Այդ մասին տեղեկացնում է Hayatsk.info-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամլո քարտուղար Սարա Սանդերսին:

Սանդերսի խոսքերով՝ Թրամփը չի հրաժարվել Սիրիայից զորքերը ետ կանչելու իր որոշումից, սակայն զորքերի դուրսբերման հստակ ժամկետներն առայժմ պարզ չեն:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփը նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մոտակա ժամանակներում նման հանդիպում ծրագրում չկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Սիրիա   Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները