Մենք չենք հանգստանա․ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը սպառնացել է Թրամփի փաստաբանին

09:02   17 Ապրիլ 2018    991

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը տարիներ շարունակ իրեն պահել է այնպես, ասես օրենքից վեր է։

Այս մասին Քոենի լսումներին ներկա գտնվելուց հետո հայտնել է պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդը (Սթորմի Դենիելս), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Տարիներ շարունակ Քոենն իրեն այնպես է պահել, ասես, օրենքից վեր է։ Նա ուրիշ կանոններով էր խաղում, այսինքն՝ առանց կանոնների։ Նա երբեք չի մտածել, որ փոքր մարդը, հատկապես կինը, հատկապես ինձ նման կինը, կարող է ինչ-որ բան նշանակել։ Բայց դրա վերջը գալիս է»,-ասել է նա։

Դենիելսը հավելել է, որ ինքը և իր փաստաբանը հակված են նրան, որ «բոլորն իմանան ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել»։

«Ես խոսք եմ տալիս, որ մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, մինչև դա տեղի չունենա»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2018-ի սկզբին հայտնի է դարձել Սթեֆանի Քլիֆորդի և Դոնալդ Թրամփի սիրավեպի մասին (որը 2016-ին է եղել) և այն մասին, որ միլիարդատիրոջ փաստաբանը պոռնոդերասանուհուն լռության համար 130 հազար դոլար է առաջարկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ    


Վերնագիրի այլ պիտակները