Սպիտակ տուն. Թրամփը դեռևս ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

09:03   17 Ապրիլ 2018    1004

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջվա նման ցանկանում է հանդիպել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպես, նրա խոսքերով՝ Թրամփն առաջվա նման ուզում է հանդիպել Պուտինի հետ, սակայն մոտ ժամանակներս հանդիպում չի նախատեսվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը դեռևս կարծում է, որ Ռուսաստանի հետ կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել։

«Նախագահը գտնում է, որ եթե ինչ որ մի պահի Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատենք, ապա դա լավ կլինի ամբողջ աշխարհի համար»,– նշել է Սանդերսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները