ԵՄ-ն ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը

09:11   17 Ապրիլ 2018    924

ԵՄ-ն հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում չի կայացվել եւ «Սիրիայի հարցով Իրանի դերի հետ պայքարելու» հարցի հետագա քննարկումը տեղի կունենա առաջիկայում:

Ըստ նրա՝ ԵՄ-ն ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը: «Մենք ցանկանում ենք գործարքի բոլոր կողմերի պարտավորությունների լիարժեք իրականացում տեսնել», - ասել է նա:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շատ լուրջ է վերաբերում տարածաշրջանում Իրանի գործունեությանը, եւ, հետեւաբար, «մենք արդեն ունենք պատժամիջոցների ռեժիմ, որոնք ուղղված են այդ գործողություններից մի քանիսին »:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները