ԱՄՆ-ն եւ Բրիտանիան ՌԴ-ին գլոբալ կիբեր լրտեսության մեջ են մեղադրել

09:14   17 Ապրիլ 2018    944

ՌԴ կառավարության կողմից աջակցություն ստացող հաքերները կիբեր լրտեսության արշավի շրջանակում, որն ուղղված է կառավարության հաստատություններին, ձեռնարկություններին եւ արտակարգ ենթակառուցվածքի օպերատորներին, վարակել են ամբողջ աշխարհով համակարգչային երթուղիչը:

Այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երբ մենք չարամիտ կիբերակտիվություն ենք տեսնում՝ լինի դա Կրեմլից կամ այլ պետական խաղացողներից, մենք մտադիր ենք նրանց հետ մղել», - ասել է Սպիտակ տան կիբեր անվտանգության համակարգող Ռոբ Ջոյսը:

Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ վարակված երթուղիչները կարող են օգտագործվել ապագա հարձակվողական կիբեր գործողությունների համար:

Մեծ Բրիտանիայի կառավարության Կիբեր անվտանգության ազգային կենտրոնի գործակալության տնօրեն Կիարան Մարտինն ասել է, որ կարող են միլիոնավոր համակարգիչներ վարակված լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Բրիտանիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները