Վարորդի և ցուցարարի միջև ծեծկռտուք սկսվեց- Լուսանկարներ

09:22   17 Ապրիլ 2018    1213

Երևանում կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ երկու կողմից փակել են Խանջյան փողոցից Տիգրան Մեծ մտնող` դեպի Ամիրյան փողոց տանող հատվածը: Նրանք երկու կողմից արգելափակել են փողոցը` տեղաշարժելով աղբամանները և այլ իրեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հավաքվածների և վարորդներից մեկի միջև միջադեպ տեղի ունեցավ, որն ավարտվեց ծեծկռտուքով:

Վարորդներից մեկը մի քանի րոպե բանակցում էր նրանց հետ` խնդրելով, որ բացեն ճանապարհը, քանի որ ինքը շտապում է, սակայն հավաքի մասնակիցները հրաժարվեցին:




Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները