Հայ պատգամավորնեըը գիշերել են Ազգային ժողովո՞ւմ

09:23   17 Ապրիլ 2018    1036

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում ասել է, որ, իր տեղեկություններով՝ պատգամավորնեըը գիշերելու են Հայաստանի Ազգային ժողովում, որպեսզի վճռական նիստից առաջ ԱԺ մտնելու խնդիրներ չառաջանան։ Եվ դա պարզելու համար ընդդիմադիր պատգամավորները կգնան Հայաստանի ԱԺ։

Նա կոչ արեց՝ առավոտյան 8։15-ից կրկին սկսել գործողությունները։ Կոչ արեց քաղաքացիներին՝ շրջափակել Հայաստանի ԱԺ շենքը։ Իսկ մարզերից եկած քաղաքացիները, ովքեր չեն մասնակցի այդ գործողությանը, առաջադրանք ստացան։ «8։15-ին Երևանում կյանքը կանգնելու ա, իսկ ովքեր մարզերից են գալու Երևան՝ գլխավոր փոստի մոտի փողոցը, Պռոշյան փողոցը, Հրազդանի կիրճից դեպի «Նաիրի» ԲԿ գնացող փողոցը, Անտառային փողոցը և բոլոր հնարավոր փողոցները պետք է փակեն»,- ասաց Փաշինյանը։

Նա հաջողված համարեց երեկ տեղի ունեցած բոլոր գործողությունները, փողոցների և մետրոյի փակումը և կոչ արեց նույնն անել նաև այսօր, որպեսզի ողջ ոստիկանական ուժերը ցրվեն Երևանով մեկ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները