Հայ ոստիկանությունը Բաղրամյանում անգամ տանկեր է կայանել. Լուսանկարներ

09:38   17 Ապրիլ 2018    1498

Այս պահին ցուցարարների կողմից փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ, հատկապես խստացված հսկողություն է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, անգամ հիշյալ խաչմերուկի տարածքում երկշերտ փշալար է անցկացված, մեջտեղում սեւ ինչ-որ առարկաներ են կան, որոնք քաղաքացիների կարծիքով հնարավոր է լինեն պայթուցիկ առարկաներ:

Նշենք նաեւ, որ այս պահին Բաղրամյան պողոտան հագեցված է ոստիկանական զինտեխնիկայով, տարածքում կա ջրցան մեքենա, առնվազն տեսանելի վայրում է 2 ոստիկանական տանկ, 5-6 տասնյակի հասնող ոստիկանական ավտոբուսներ, որոնք լի են ոստիկանական զորքերի ուժերով:

Տարածքում նաեւ կա լրացուցիչ փշալար, նկատենք նաեւ, որ Աժ-ի եւ Բաղրամյան 26-ի աշխատակիցները չեն կարողանում հասնել աշխատավայր եւ ոստիկանների փոխանցմամբ, պարզ չէ, թե աշխատակիցներն ինչպես են իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով հասնելու:







Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները