Իրաքում մահապատժի են ենթարկել 13 մարդու

09:44   17 Ապրիլ 2018    973

Իրաքում մահապատժի են ենթարկել 13 մարդու, որոնցից 11-ը դատապարտվել են ահաբեկչության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մահապատժի ենթարկվածների թվում են մեքենաների պայթեցման, անվտանգության աշխատողների սպանությունների, առեւանգումների համար դատապարտվածները։

Տարվա սկզբից սա Իրաքում առաջին մահապատիժն էր։ Անցած տարի, ըստ Amnesty International-ի տվյալների, մահապատժի են ենթարկել 111 մարդու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները