Զախարովան բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն «մշտապես վախեցնում» ՌԴ-ին

09:53   17 Ապրիլ 2018    1002

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն «անվերջ վախեցնում ու պատժամիջոցներ կիրառում» Ռուսաստանի նկատմամբ։

Այդ մասին ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զախարովայի կարծիքով՝ Վաշինգտոնը չկարողացավ «պահպանել դիվանագիտական խաղը» Ռուսաստանի հետ, ինչի պատճառով անցավ այլ պլանի իրագործման։

«Ցավոք, չգտնելով, հավանաբար, հնարավորություն պահպանել մեզ հետ դիվանագիտական խաղը և, ընդհանուր առմամբ, տապալելով Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում դիվանագիտական խաղը՝ ԱՄՆ-ն անցավ «պլան Բ-ի»՝ անվերջ վախեցնելու, պատժամիջոցների դիմելու քայլին»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ամերիկյան կողմի նման վարքագիծը «մեծ ռազմավարության մաս» է անվանել։

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ են մշակվում՝ Սիրիայում իրավիճակի պատճառով։

Ըստ նրա՝ սահմանափակող միջոցները կանդրադառնան այն ընկերությունների վրա, որոնք, ըստ ամերիկյան կողմի, Սիրիա են մատակարարել տեխնոլոգիաներ, որոնք նպաստել են քիմիական զենքի ստեղծմանը։ Ավելի ուշ, ինչպես հայտնել է The Washington Post-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել նոր պատժամիջոցների մշակումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները