Կանադան Կուբայում իր դեսպանատան դիվանագետների ընտանիքներին երկրից դուրս կբերի

10:24   17 Ապրիլ 2018    1017

Կանադան Կուբայում իր դեսպանատան դիվանագետների ընտանիքներին երկրից դուրս կբերի տարօրինակ առողջական խնդիրների պատճառով, որոնց առաջացումն անհայտ է:

Այնուամենայնիվ, բժիշկների կողմից տրամադրած գանգուղեղային վնասվածքի նոր տեսակի մասին տվյալները մտահոգում են: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով Կանադայի կառավարության ներկայացուցիչին:

Գլխապտույտ, գլխացավեր եւ սրտխառնոց ներառող նախանշանները հայտնաբերվել են դեսպանատան 27 աշխատակիցներից 10-ի եւ նրանց ընտանիքի անդամների մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները