Սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է շուրջ 10 հրթիռ

10:31   17 Ապրիլ 2018    986

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Հոմսի նահանգում գտնվող «Շայրաթ» ռազմաբազային ուղղված 9 հրթիռ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում հայտնել է, որ «Շայրաթ» բազայի շրջանում ամերիկյան ուժերն այս պահին որևէ ռազմական գործողություն չեն իրականացնում:

Արաբական Al Masdar տեղեկատվական պորտալը հաղորդել է, որ Հոմսում Սիրիայի ԶՈւ-ին պատկանող ռազմաբազային ուղղված հրթիռներն արձակվել են Իսրայելի կողմից:

Իսրայելի պաշտոնական շրջանակները լուրը որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան շաբաթ առավոտյան հրթիռներ են արձակել Սիրիայի օբյեկտների ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները