Մեյը բացատրել է, թե ինչու է Բրիտանիան հարվածել Սիրիային

10:53   17 Ապրիլ 2018    904

Միացյալ Թագավորությունը միացել է Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին ոչ թե ամերիկյան իշխանություններին հաճոյանալու համար, այլ ելնելով իր ազգային շահերից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք չենք հետևել Ամերիկայի հրամաններին, այլ առաջնորդվել ենք մեր ազգային շահերով… Մենք համարել ենք, որ դա ճիշտ կլինի և միացել ենք արշավին, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի պահանջով», - ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Մեյը նաև բացատրել է, թե ինչու է համայնքների պալատին ներգրավել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների քննարկմանը: Նրա խոսքով՝ նախապես ծրագրվում էր «կետային հարվածներ» հասցնել և ոչ թե լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, այդ պատճառով կառավարությունը կարող էր գործել անկախ խորհրդարանականների կարծիքից:

Մեյն ընդգծել է, որ ստորին պալատին հարկ է համարում տեղյակ պահել կատարվողի մասին, քանի որ որոշել է հաշվետու լինել գործընկերների առաջ:

Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են աջակցել վարչապետին և նրանից պահանջել են լիարժեք իրավական հիմնավորում ներկայացնել հրթիռակոծման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները