Ցուցարարները փակեցին նաեւ Տիգրան Մեծի պողոտան. Ուղիղ

10:56   17 Ապրիլ 2018    3776

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Խորենացի փողոցով հասան եւ փակեցին նաեւ Տիգրան Մեծի պողոտան:

Նրանք մի պահ նստեցին փողոցում: Ընթացքում վարորդները անընդհատ դժգոհում էին, որ փակել են ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը հանդարտեցնում էր իրավիճակը, ներողություն խնդրում անհարմարությունների համար:

Փաշինյանը հայտարարեց, որ որոշել են փոխել իրենց մարտավարությունը եւ առաջ շարժվել միասնական երթով: Դրա համար Կորյուն-Հերացի փողոցը փակող երիտասարդները միացել են իրենց:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները