Թուրքմենստանում երիտասարդ տղամարդկանց արգելում են արտասահման մեկնել

11:21   17 Ապրիլ 2018    964

Թուրքմենստանում 30 տարին չլրացած տղամարդկանց արգելել են արտասահման մեկնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ կարգադրված է 30 տարին չլրացած տղամարդկանց թույլ չտալ արտասահման մեկնել։ Պաշտոնյաները պնդում են, որ տվյալ միջոցառումները ձեռնարկվում են քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով։

Նշենք, որ վերջին ժամանակներում Թուրքմենստանում հաճախ են խոչընդոտներ ստեղծում երիտասարդների համար արտերկիր, հատկապես՝ Թուրքիա մեկնելիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները