Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը պետք է լինի լիակատար եւ անշրջելի. Սինձո Աբե

11:31   17 Ապրիլ 2018    1045

Հյուսիսային Կորեայի վրա պետք է առավելագույնս հնարավոր ճնշում գործադրել՝ մինչեւ նա չհրաժարվի իր հրթիռա–միջուկային ծրագրից։

Այս մասին ապրիլի 17-ին հայտարարել է ԱՄՆ ուղեւորվող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Բանակցություններին ես կցանկանայի հաստատել մեր դիրքորոշումը, համաձայն որի Հյուսիսային Կորեայի վրա պետք է առավելագույնս հնարավոր ճնշում գործադրել՝ մինչեւ նա չհրաժարվի իր հրթիռա–միջուկային ծրագրից։ Ապամիջուկայնացումը պետք է լինի լիակատար, ստուգելի եւ անշրջելի»,–նրա խոսքը մեջբերում է Kyodo գործակալությունը։

Ճապոնիայի վարչապետը պաշտոնական այցով ուղեւորվում է ԱՄՆ՝ առաջիկա միջկորեական գագաթաժողովի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպման ֆոնին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սինձո-Աբե  


Վերնագիրի այլ պիտակները