Ուղեղի քաղցկեղից բուժվող Մակքեյնն աղիների վիրահատություն է տարել

12:03   17 Ապրիլ 2018    939

ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը, որը բուժվում է ուղեղի քաղցկեղից, աղիների վիրահատություն է տարել:

Այդ մասին ապրիլի 16-ին հայտնել է քաղաքական գործչի գրասենյակը: Վիրահատությունը կատարվել է դիվերտիկուլիտի՝ աղիների բորբոքային հիվանդության պատճառով, ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սենատորի դուստր Մեգանը Twitter-ում հայտնել է, որ իր հայրը կայուն վիճակում է: Նրա խոսքով՝ վիրահատությունը կատարվել է Արիզոնայի նահանգի Ֆենիքսի հիվանդանոցում: Մակքեյնի մոտ, որն 81 տարեկան է, 2017 թվականին ախտորոշել են ուղեղի ագրեսիվ քաղցկեղ՝ գելիոբլաստոմա: Մակքեյնն ակտիվ բուժում է անցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները